Ռուսաստանի ՆԳՆ Վոլխովի շրջանային բաժնում, այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 02:30-ի սահմաններում, ձերբակալվածներից մեկը կախվել է:
ՆԳՆ տեղի վարչության քրեական հետախուզության բաժնի 30-ամյա պետը նակինում դատված 31-ամյա տղամարդուն բերման է ենթարկել ոստիկանություն: Նա կասկածվում էր Գոստինոպոլյե գյուղի խանութից գողություն կատարելու մեջ: Ձերբակալվածը գտնվել է քրեական հետախուզության բաժնի պետի սենյակում, որտեղ սպասելու ընթացքում մարզակոշիկի քուղի օգնությամբ կախվել է մետաղական ցանցից:
Այդ վիճակում տղամարդուն հայտնաբերած ոստիկանները փորձել են օգնություն ցուցաբերել ձերբակալվածին, բայց նրան փրկել չի հաջողվել, հաղորդում է INFOX.ru-ն:
Այս փաստի առթիվ Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել:




























