Անկարան որոշել է հայրենիք կանչել Լիբանանում իր ռազմա-ինժեներական անձնակազմը: Այս որոշումը հաստատել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի պաշտոնական ներկայացուիչ Անդրեա Տեննետին:
Վերջինիս խոսքով` 58 թուրք զինծառայողներ կլքեն Հրավային Լիբանանը սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Անկարայի` Հարավային Լիբանանից շինարարական վաշտը դուրս բերելու որոշման մասին հայտնի է դարձել Բերյրութում Turkish Airlines-ի 2 օդաչուների առեւանգումից հետո:
Միեւնույն օրը` օգոստոսի 9-ին, թուրքական իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Լիբանանը:





























