Ոստիկանության աշխատակիցները Վրաստանի Սենակի քաղաքի կենտրոնական փողոցում գտնվողն մեքենաներից մեկում մահացած տղամարդու են գտել:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացած տղամարդը տաքսու վարորդ է եւ մահացել է մեքենայում սեքսով զբաղվելուց հետո: Նրա հետ եղած կինը դեպքի վայրից փախուստի է դիմել եւ թաքնվել երկու օր:

Սենակիի ոստիկանությունում հաստատել են այդ փաստը, բայց մեկնաբանություններից հրաժարվել են: Կնոջն արդեն հարցաքննել են: նա ասել է, որ վախից է դիմել փախուստի: Նաեւ նշել է, որ մահացած տղամարդը հաճախ է վիագրա օգտագործել եւ մահվան պատճառն էլ հենց դեղամիջոցի գերդոզավորումն է եղել, հաղորդում է «Գռուզիա online»-ը: