Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 00.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սողոմոն Տարոնցի փողոցի նրբանցքի շենքերից մեկի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 4-րդ հարկից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:

Դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ օպերատիվ խումբը եւ փրկարար ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ կանխել 60-ամյա Ք. Թ.-ի ինքնասպանության փորձը: