Ռուսաստանի Կալուգայի մարզի Տարուսի հանգստի բազայի ռեստորանում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է հանգստացողներին ծեծի ենթարկելով։ Ականատեսների վկայությամբ՝ ծեծկռտուքին մասնակցող տղամարդիկ զինված են եղել մահակներով եւ ճաղավանդակի ձողերով։ Հարձակումից հետո նրանք փախուստի են դիմել։

Բուժօգնության է դիմել 15 մարդ։ Հանգստացողներից 7-ը բողոք են գրել ոստիկանությունում։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն։

Life News պորտալը պարզել է կոնֆլիկտի պատճառները. Ինչպես հայտնի է դարձել, քոթեջների վրա հարձակումը տեղի է ունեցել մոսկովյան շինարարական ընկերության տնօրենի տիկնոջ պատճառով։