Արարատի մարզի Այնթափ գյուղի մոտակայքում, օգոստոսի 11-ին, ժամը 22:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 12 կմ-ում բախվել են` 28-ամյա Ա. Յ.-ի վարած «Լենդ Քրաուզեր» մակնիշի 80 LU 900 համարանիշի եւ Մ.Մ.-ի վարած «ԳԱԶ 24» մակնիշի 26 АМ 381 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով վարորդները, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
































