Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 12-ին, շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գեւորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Շնորհավորական հեռագրում ասվում է.
«Հարգելի պարոն Գյոդակյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի եւ արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության եւ տեսության ուսումնասիրության գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ստեղծագործական եռանդ»:




























