«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի 11 հոգուց բաղկացած «Արարատ Դրիմ Թիմ» լեռնագնացների խումբը` Հարութ  Տեր-Դավիդյանի գլխավորությամբ, որում ընդգրկված էին նաեւ ռեեստրի դոնորներից  Հրաչ Լուկասյանը, Աշոտ Մանուկյանը եւ Հայկ Մանուկյանը, օգոստոսի 1-ին բարձրացրել են իրենց կազմակերպության դրոշը Արարատ սարի գագաթը` ի նշան ռեեստրի ազգանվեր եւ մարդասիրական առաքելության համազգային աջակցության:

Դեպի Արարատ սար արշավի ընթացքում «Արարատ Դրիմ Թիմ»-ն անցել է Ջավախքի (Վրաստան) միջով եւ այցելել Թմբկա Բերդ,  որտեղ մասնակցել է  Վահան Տերյանի օրվան նվիրվաց միջոցառմանը: Թիմն  այցելել է նաեւ Հայաստանի պատմական մայրաքաք Անի:

Իջնելով Արարատի գագաթից` թիմը մեկնել է Վանա լիճ եւ տոնակատարություն է անցկացրել Ախթամար կղզում:

Ճանապարհորդության ավարտին «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամի դոնորները մեր դրոշը հանդիսավոր կերպով հանձնել են ռեեստրին, որտեղ իսկ լաբորատորիայի աշխատակիցները շնորհավորել են դոնորներին իրենց հրաշալի ճանապարհորդության հաջող ավարտի կապակցությամբ:

«Մենք շատ ոգեւորված էինք «Արարատ Դրիմ Թիմ»-ի էնտուզիազմով եւ, հատկապես, մեր դոնորների մասնակցությամբ, որոնք Հիմնադրամի դրոշը, որը մենք համարում ենք հրաշալի խորհրդանիշ համահայկական համախմբվածության եւ համագործակցության, ծածանեցին Արարատ լեռան գագաթին»,- նշել է ռեեստրի գործադիր տնօրեն Սեվակ Ավագյանը: