Շիրակի մարզի Բայանդուր համայնքում երեկ` օգոստոսի 11-ին, անցկացված տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների արդյունքում հաղթել է Հանրապետական կուսակցությունից առաջադրված Դավիդ Դավդյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
Նա ստացել է 180 ձայն, իսկ մրցակից թեկնածուն` «Բարգավաճ Հայատան» կուսակցությունից առաջադրված Խորեն Սմբատյանը` 128 ձայն:
Բայանդուրի ընտրություններին 535 ընտրողներից մասնակցել է 316-ը:





























