Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպման գլխավոր թեման Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի աջակցությունն ստանալն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը` անդրադառնալով Ռուսաստանի նախագահի` օգոստոսի  13-ին Բաքու կատարելիք այցին:

Նրա համոզմամբ` Ադրբեջանի ավտորիտար կառավարման ձեւը Արեւմուտքին այնքան էլ դուր չի գալիս, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացել էին Գաբալայի ՌՏԿ պատճառով: «Հնարավոր է, պաշտոնապես  նշվում է, որ այդ թեման չի քննարկվի, սակայն դա դեռ հարց է, քանի որ փաստ է, որ երկու երկրների հարաբերություններում լարվածություն էր առաջացել հենց Գաբալայի ՌՏԿ –ի հետ կապված»,-նշեց քաղաքագետը:Ալեքսանդրովի կարծիքով` Ադրբեջանի առաջնորդը ստիպված կլինի ինչ-որ բան զոհել` հանուն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման,  եւ դա  կարող է լինել  ռուսական կողմին Գաբալայի ՌՏԿ-ի հատկացումը: