Երբ որ Ազգային Ժողովը կբացվի, այն ժամանակ նոր հարցեր կտաք: Այսպես NEWS.am-ի թղթակցի հարցին արձագանքեց ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, երբ վերջինիս հարց հղեցին ԱԺ-ում ընդունած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի մասին:

«Հիմա պատասխանելու բան չունեմ, երբ որ աշխատանքային օրերը կբացվեն, այն ժամանակ հարց ու պատասխան կանենք: Հիմա հանգստանում ենք»,- ասել է Շմայսը:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 20-ին  ԱԺ-ի ընդունած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի 3-րդ կետի 1-ին դրույթով «սեռ» եզրույթը համարվել է ձեռքբերովի վարք: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել դրույթը շտկելու նախաձեռնությամբ: