Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ոտքի հերթական վիրահատությանն է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հովհաննես Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ ներկա պահին ամեն ինչ լավ է:
Նա նշեց, որ արտերկրում է եւ առաջիկայում կվերադառնա: Ինչպես նաեւ փոխանցեց, որ վերադառնալուց հետո նոր միայն պարզ կլինի քաղաքական հայտարարություններ կլինեն, թե ոչ:
Հիշեցենք, որ 2012թ-ի դեկտեմբերի 13-ին Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, թե չի փոշմանել, որ դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսի կազմից: Իսկ իր վերջին շրջանի լռությունը Հովհաննիսյանը պայմանավորել էր առողջական խնդիրներով, քանի որ վիրահատել է ոտքը:





























