Ոստիկանության Բազումի բաժանմունքում, օգոստոսի 12-ի երեկոյան, հաղորդում է ստացվել, որ Աբեղյան փողոցի թիվ 82 շենքի մոտ դանակահարություն է եղել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւանյան խճուղու թիվ 125 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 28-ամյա Գարիկ Դ.-ն դանակով հարվածել է 76-ամյա Աշոտ Հ.-ին, որը կրծքավանդակի ձախ կեսի մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Աշոտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Հանցագործության գործիք  դանակը վերցվել է:

Կատարվում է նախաքննություն: