«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 12-ին, ժամը 23.20-ին, Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման է ենթարկվել 27-ամյա Արսեն Հ.-ն, որի տաբատի գրպանից, զննությամբ, հայտնաբերվել է չորացված, մանրացված, կանեփանման կանաչ զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արսեն Հ.-ն հայտարարել է, որ զանգվածը 15.000 դրամով ձեռք է բերել ս/թ մայիսին` 63-ամյա Պարգեւ Գ.-ից:
Նշանակվել է փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Պարգեւ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























