Օգոստոսի 12-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 75-ամյա մի կին եւ հայտնել, որ իր եղբոր որդին` 42-ամյա Բաբկեն Ս.-ն, փորձում է հրդեհել տունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Բաբկեն Ս.-ն իր տան բակում, դիտավորությամբ այրելով, ոչնչացրել է իր կնոջ իրերը եւ հագուստը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:





























