Երեւանի  Ծովակալ Իսակովի պողոտայում, օգոստոսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային երթեւեկությունը կարգավորող նշանին, ապա գովազդային վահանակի սյանը, այնուհետեւ դուրս գալով երթեւեկելի մասից` բախվել է  էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: