Ադրբեջանում «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ն որոշում է կայացրել արտասահմանյան դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի շենքերի դիմաց մի շարք բողոքի ակցիաներ անցկացնել:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, իր այսօրվա մամուլի ասուլիսում կազմակերպության ղեկավար Յաշար Ջաֆարլին հայտնել է, թե բողոքի ակցիայի անցկացման վերաբերյալ իրազեկումն ուղարկվել է քաղաքային իշխանություններին:

Նրա խոսքերով բողոքի ակցիայի պատճառն այն է, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը խախտում է զինծառայողների իրավունքները` նրանց ընտանիքներին նյութական վնաս հասցնելով: Այդ գործողությունները հակասում են Սահմանադրությանն ու այլ օրենքների: Իսկ բողքի ակցիան դիվանագիտական առաքելություն իրականացնող արտասահմանյան կառույների շենքերի մոտ անցկացնելը պայմանավորված է նրանով, որ օտարերկրացիները ընդունում են Աբիեւին, հրավիրում են նրան եւ համագործակցում: