Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի: Այդ մասին հայտնում է minval.az-ը: «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Գյուլաղա Ասլանլին հայտնել է, որ օգոստոսի 18-ին կայանալիք հանրահավաքից առաջ կուսակցությունը հավաք է արել, որի ընթացքում քննարկվել է հանրահավաքի կազմակերպման հարցերը:

Հանրահավաքի կազմակերպման հարցերով զբաղվում է Միլլի Շուրա կառույցը: Ընդդիմությունը հուսով է, որ հանրահավաքը կտարբերվի մյուս ակցիաներից եւ քարոզարշավի հաջող սկիզբ կդառնա: