«Ռոսսիա-1» հեռուստաալիքը հրաժարվել է ցուցադրել ուկրաինացի արտիստ, Վերկա Սերդյուչկա կեղծանունով հայտնի Անդրեյ Դանիլոյի ելույթը՝ նույնասեռականության հնարավոր քարոզի պատճառով, PCH-ին հայտնել է ալիքին մոտ կանգնած աղբյուրը:

Ռադիոալիքի պնդմամբ, խոսքը գնում է «Շաբաթօրյա երեկո» հաղորդման մասին, որ Դանիլկոն վարում է Նիկոլայ Բասկովի հետ:

Ավելի ուշ «Ռոսսիա-1» հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հայտնել է, թե ալիքը չի հրաժարվել Անդրեյ Դանիլկոյի ելույթից: Ըստ հեռուստաալիքի, «Շաբաթօրյա երեկո» հաղորդումը բասկովը վարում է հյուրի հետ, որը կես տարին մեկ փոխվում է: Դանիլկոն եղել է համահաղորդավարներից մեկը եւ երեք ամիս առաջ իբր պայմանագիրը լրացել է: «Ռոսսիա-1»-ը հայտնել է, որ բանակցություններ են վարում ամանորյա հաղորդմանը Դանիլկոյի մասնակցության հարցով: