Սամարայի բանջարեղենների բազայում ԱՊՀ երկրների 100 քաղաքացի է ձերբակալվել, ովքեր կասկածվում են միգրացիոն ռեժիմի խախտման մեջ, իր կայքում հայտնում է ՆԳՆ Սամարայի երկրամասի գլխավոր վարչությունը:
Սամարա քաղաքի Կիրովի շրջանում անօրինական միգրացիայի դեմ պայքարի պրոֆիլակտիկ օպերատիվ գործողությունների շրջանակներում, ոստիկանության աշխատակիցները դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ համատեղ ԱՊՀ-ի շուրջ 200 քաղաքացու են հայտնաբերել: Նրանցից կեսին ոստիկանները ձերբակալել են` Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ռեժիմի խախտման կասկածանքով, ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, գործողությունների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են տարածքներ, որտեղ եղել են գործող խաղային ապարատներ, հայտնում է «Газета.Ru»-ն:




























