Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանն ու ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանը կալանավորվել են։ Pastinfo-ի փոխանցմամբ, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Գյումրիի «Ռուբին» ոսկերչական սրահից գողության փորձ կատարելու համար։
Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, Հրայր Քալաշյանը ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանի հետ, նախապես վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ եւ այլ առարկաներ, գնացել են Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահ: Նրանք մուրճով կոտրել են սրահի մուտքի դռների ապակիները, փորձել են ներս մտնել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել։ Նախաքննությունը շարունակվում է։




























