Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մարզադահլիճի տանիքը այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով, պոկվել ու ընկել է կայանված Toyota Corolla մակնիշի պարեկային մեքենայի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին Ճանապարհային ոստիկանությունից:

Նա հայտնեց, թե այս պահին ճշտում են վնասի չափը: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: