Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  եւ անձնագրային եւ վիզաների վարչությունների ծառայողները ԱՎՎ վարչական շենքից   բերման են ենթարկել 1983 թ. ծնված Սարգիս Բ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. փետրվարի 21-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի ՆԳԳՎ Եկատերինբուրգ քաղաքի իրավապահների  կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի /ավազակություն/ մեղադրանքով: