Երեւանի  Կոմիտասի պողոտայի թիվ 59 շենքի մոտ  օգոստոսի 13-ին, ժամը 17.00-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուս է  բախվել «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու` պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատանին հրաժարվել է բուժօգնության դիմելուց եւ գնացել է տուն:

Կատարվում է քննություն: