Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1973 թ. ծնված Առնակ Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2009 թ. օգոստոսի 24-ից ՌԴ Վլադիմիրի մարզի Կոլչուգինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի /ավազակություն/ 4-րդ մասի «Բ» կետով:




























