Երեւանի Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 13-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն-Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Ֆոլքսվագեն-Ջետտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























