Հայաստանի տարածքում տեխնիկայի եւ սպառազինության վերանորոգման ու սպասարկման համար նախատեսված սերտիֆիկացված սպասակման կենտրոններ կստեղծվեն: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ օգոստոսի 14-ին, Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործընկալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով օգոստոսի 13-ին ժամանել է Հայաստան:
Հանդիպման ներկա են եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության եւ պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերվող մի շարք հարցեր:




























