Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղյակ են, որ eBay առցանց աճուրդի կայքում վաճառվում է Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ` այժմ փորձում են ճշտել բոլոր հանգամանքները, թե  ով եւ ինչպես է այն վա-ճառքի հանել, ում է պատկանում խաչը եւ այլն: Նրանց փոխանցմամբ` նման դեպքում բարերար գտնելու դեպքում  Հայ առաքելական եկեղեցին փորձում է գնել այդ իրերը:

Նշենք, որ eBay առցանց աճուրդի կայքում աճուրդի է հանվել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը, այն գնահատվել է 70.000 ԱՄՆ դոլար։ Վաճառողներն այն բնութագրել են որպես հայկական խաչի խիստ հազվագյուտ նմուշ։