Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավորները օգոստոսի 14-ին կայացած նիստի ժամանակ դիտարկել են Թբիլիսիի հրապարակների եւ փողոցների վերանվանման հարցը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 15-ին, հայտարարել է քաղխորհրդի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կարող է անվանակոչվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունով, իսկ Վարդերի հեղափոխության հրապարակը նախատեսում է վերանվանել ի պատիվ 80-ականներ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մերաբ Կոստավայի: Բացի այդ, քննարկվում է նաեւ Եվրոպայի պուրակի անվանումը փոխելու հնարավորությունը, որտեղ է գտնվում հանրահայտ ապակե կամուրջը: Այն միացնում է Քուռի աջ եւ ձախ ափերը:
Այս հարցերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի օգոստոսի 16-ի առավոտյան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:



























