Սանկտ-Պետերբուրգում ներգաղթյալների համար ժամանակավոր կացարաններում այլեւս ազատ տեղ չկա, հաղորդել են դատական կատարածուների դաշնային ծառայության տարածաշրջանային վարչությունում:

Տեղերի քանակի պակասության հետեւանքով մոտ 20 ներգաղթյալներ հարկադրված են եղել գիշերել ավտոբուսներում: ԴԿԴԾ տարածաշրջանային բաժանմունքներում նրանց կերակրել են, բայց ծառայությունն այլեւս ոչնչով չի կարողացել օգնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Սանկտ-Պետերբուրգ» հեռուստաալիքի տվյալներով, Կինգիսեպսկյան մայրուղու վրա գտնվող ներգաղթյալների ժամանակավոր կացարանը նախատեսված է 176 հոգու համար, սակայն այնտեղ այս պահին գտնվում են մոտ 300 ձերբակալվածներ: Միաժամանակ քաղաքային իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ նախատեսում են Մոսկվայի օրինակով ներգաղթյալների համար վրանային ճամբարներ հիմնել:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ռուսաստանի բոլոր շրջաններում ներգաղթյալների կուտակման վայրերում անցկացվում են ստուգումներ: