Ռուսաստանի կառավարության նիստը, որը նախատեսված էր օգոստոսի 15-ին, չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ որոշ նախարարներ ուղարկվել են Հեռավոր Արեւելք: Նրանց թվում է նաեւ էներգետիկայի նախարարը: Նրանք մեկնել են օգնելու ջրհեղեղից տուժածներին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նա հանձնարարել է նաեւ ԱԻ եւ պաշտպանության նախարարներին աղետի գոտի ուղարկել լրացուցիչ ուժեր ու միջոցներ: Հատուկ հանձնարարություն է ստացել նաեւ առողջապահության նախարարը:

Ներկայումս Ամուրի շրջանում ջրի տակ է հայտնվել 94 բնակավայր, ջրի տակ է հայտնվել ավելի քան 4000 տուն, որտեղ բնակվում է ավելի քան 16.4 հազար մարդ:  Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

ԱԻՆ տվյալներով՝ առաջիկայում մի շարք շրջաններում իրավիճակը կարող է էլ ավելի սրվել: