Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կալանքը երկարաձգվել է 30 օրով: Նման հայտարարություն է տարածել Եգիպտոսի պաշտոնական տեղեկատվական ՄԵՆԱ գործակալությունը:
Հիշեցնենք, որ պաշտոնանկ արված նախագահ Մուրսիին կալանավորել են հուլիսի 26-ից ի վեր՝ Կահիրեի վերաքննիչ դատարանի խորհրդական Հասան Սամիրի հրամանով:
Մուրսին մեղադրվում է պետական դավաճանության եւ լրտեսության, պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժման հետ համագործակցելու մեջ: Նա մեղադրվում է նաեւ 2011-ի սկզբին բանտերից իսլամիստների փախուստը կազմակերպելու, սպանություններ ու անկարգություններ նախաձեռնելու մեջ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մինչ այդ Եգիպտոսում շարունակվում է «Մահմեդական-եղբայրների» եւ ուժայինների դիմակայությունը: Իսլամիստները շարունակում են բողոքի ակցիաները՝ չնայած ԱԻ եւ պարետային ժամի ռեժիմի ընդունմանը:




























