Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի մոտակայքում գտնվող առվի մեջ ավտոմեքենա է ընկել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե տեղեկատվությունը ստացվել է օգոստոսի 16-ին, ժամը 00.20-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հ.Խ.-նին պատկանող «ՎԱԶ 2101» մակնիշի 21ՍՏ996 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մասամբ ընկել առուն:
Ավտոմեքենան դուրս է բերվել տեղի ուժերով:




























