Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը չի կիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ տրամադրությունները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գաբալա քաղաքում Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովում Գյուլը հայտարարել է, որ «թուրքական աշխարհի բոլոր խնդիրներից գլխավորը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է։ Նա նաեւ ավանդաբար հավելել է, որ «Ադրբեջանի գրավված տարածքների շուրջ ստեղծված իրավիճակն անընդունելի է։
Ա. Գյուլը նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ամենակարճ ժամկետում։ «Մենք ուժերի ներածին չափով կսատարենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», - ընդգծել է Աբդուլահ Գյուլը՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովն ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում։




























