ԱՄՆ հայտարարություններն այն մասին, որ «Ժնեւ-2» կոնֆերանսը հրավիրելուդժվարությունները կապված են Սիրիայի ղեկավարության՝ այդ համաժողովին մասնակցելու անպատրաստության հետ, իրավիճակը գլխիվայր է շրջում: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Նա նշել է, որ կոնֆերանսը հրավիրելու հարցում նախապայմաններ են առաջադրում է սիրիական ընդդիմությունը եւ դա շատ լավ հայտնի է ամերիկյան կողմին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ ընդգծել է, որ դժվարություններ են ունենում Սիրիայի բնակիչները՝ կապված ԱՄՆ-ի եւ այլ երկրների կողմից ընդունված միակողմանի պատժամիջոցների հետ, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























