Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարները իրենց անհանգստությունն են հայտնել վերջերս Եգիպտոսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Կազմակերպության ԱԳ նախարարները ափսոսանք են հայտնել Եգիպտոսում տիրող անկարգությունների կապակցությամբ: Նրանք ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին՝ հույս հայտնելով, որ անկարգությունները շուտով կդադարեն: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Ադրբեջան»-ը:
Նրանք նշել են խաղաղությունը, ժողովրդավարությունը եւ կայությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Նշենք, որ կազմակերպության կազմում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան, որն աջակցում էր նախագահ Մուրսիին, նրա պաշտոնանկությունից հետո խիստ քննադատել է երկրչում տիրող իրավիճակն ու այդ ամենը որակել որպես հեղաշրջում: Իսլամիստների ճամբարները ցրելուց հետո երկու երկրները հետ են կանչել իրենց դեսպաններին:




























