Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին կրկին վետո է դրել «Բարձրագույն կրթության մասին» օրենքների փոփոխությունների վրա:

Խորհրդարանն ընդունել է փոփոխություններ, որոնց համաձայն բուհերի ռեկտեորներն ու դեկանները պետք է ունենան դոկտորի կամ ակադեմիկոսի կոչում: Այս մասին գրում է «Ինտերպրեսսնյուսը»:

 Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կրթության մասին» օրենքի փոփոխությունները Սահակշվիլին կոչել է «հետխորհրդային կոռումպացված համակարգի վերականգնում» եւ Շեւարդնաձեի էպոխային վերադարձ:

Սահակաշվիլի. «Կրթության մասին» օրենքի նոր ուղղումները մեզ վերադարձնում են Շեւարդնաձեի ժամանակաշրջան

Հիշեցնենք, որ 2006-ին Սահակաշվիլիի կողմից ընդունված «բարեփոխումները» ուղեկցվել են դասախոսների զանգվածային բողոքի ակցիաներով: