ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 16-ին գումարած հերթական նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով  իրականացրել է Շիրակի մարզի Կարմրաքար եւ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում 2013 թ. սեպտեմբերի 8-ի, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում սեպտեմբերի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

Էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրած բաշխումն ունի հետեւյալ տեսքը`

Համայնքը ՏԸՀ N Հանձնաժողովի նախագահ Հանձնաժողովի քարտուղար

Կարմրաքար 33/1 ՕԵԿ ՀԱԿ

Մեծաձոր 15/1 ՕԵԿ ՀԱԿ

Տարոնիկ 20/1 ՀՀԿ ՀՅԴ