Հոնգկոնգի իշխանությունները որոշել են կտրել 400-ամյա բանյանը, որն աճում է Կոուլուն այգում: Նման որոշում է կայացվել, քանի որ ծառը հիվանդ է սնկային հիվանդությամբ, եւ այգու ղեկավարությունը վախենում է վարակն այլ բույսերին փոխանցվելուց:
Սպասվում է, որ բանյանը կկտրեն սեպտեմբերին: Այգու ղեկավարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ 22 մետրանոց (ծառի բունը 27 մ է) ծառն առողջանալու շանս չունի, հայտնում է lenta.ru-ն: Բանյանն սկսել էր հիվանդանալ 2009թ., երբ այգու վերանորոգման ժամանակ ծառերի բների հողին ցեմենտ էր լցվել: 2013թ. սկզբին սնկային հիվանդություն էր հայտնաբերվել հարեւանությամբ գտնվող մի քանի բույսերի մոտ:
Բանյանը պատկանում է թթազգիների ընտանիքին: Ծառի պտուղներն ուտելու չեն: Ամենախոշոր բանյանը աճում է Հնդկաստանի բուսաբանական այգում:





























