Ուտրեխտի Համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները ուսումնասիրել են տետրահիդրոկաննաբինոլի ազդեցության տակ գտնվող ուղեղի աշխատանքը՝ պարզելու, թե ինչպես է մարիխուանան փոխում հույզերի վերլուծության գործընթացը, հաղորդում է The Daily Mail-ը:

Ուսումնասիրմանը մասնակցած հետազոտողներն ակտիվորեն օգատործել են թմրանյութը: Վերջինս ակտիվացնում է գլխուղեղի էնդո կաննաբինոիդային համակարգը: Արդյունքում՝ մարդն ավելի քիչ բացասական հույզեր է ունենում: Այդ պատճառով մարիխուանան կարելի է դիտարկել որպես դեպրեսիայի դեմ միջոց, հաղորդում է MedDaily.ru-ն: