Օտար մարդկանց կամավոր  ու անշահախնդիր օգնությունը կարող է բարելավել հոգեկան առողջությունը եւ երկարացնել կյանքը, ասում են բրիտանացի գիտնականները, որոնց աշխատանքը լույս է տեսել BMC Public Health ամսագրում:

Էկսետերսկի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները, բժիշկ Սյուզանա Ռիչարդսի ղեկավարությամբ, անցկացրել են կամավոր աշխատանք կատարողների վերաբերյալ առկա 40 աշխատությունների համակարգված հետազոտում եւ վերլուծություն: Դրանք համեմատելով բնակչության առողջության վերաբերյալ տվյալների հետ՝ գիտնականները պարզել են, որ կամավոր աշխատանք կատարողների շրջանում մահացության ցուցանիշը կարող է 20 տոկոսով ցածր լինել: Կամավոր աշխատանք կատարողները նաեւ հազվադեպ են  տառապում դեպրեսիաներից, ավելի գոհ են կյանքից եւ իրենց երջանիկ են զգում:

Կամավոր աշխատանք կատարողների շարքում մեծահասակների թիվը Եվրոպայում հաշվվում է  22.5 տոկոս, ԱՄՆ-ում՝ 27 տոկոս, Ավստրալիայում՝ 36 տոկոս: Ինչպես նշում են հեղինակները, որպես կանոն կամավորներն առաջնորդվում են ալտրուիստական դրդապատճառներով՝ ինչ-որ մեկին օգնելու, հասարակությանը օգտակար լինելու ցանկությունը, ցուցաբերել բարեգործական կամ կազմակերպված օգնություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առողջությանը կամավոր օգնություն ցուցաբերելու օգտակար լինելու պատճառները դեռ հայտնի չեն, ասում են հեղինակները: Դրանք պարզաբանելու համար անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ: Եւ եթե ֆիզիկական առողջության բարելավումը կարելի է բացատրել մաքուր օդի առկայությամբ, ապա հոգեկան առողջության հետ ամեն ինչ ավելի բարդ է: