Չեխիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերի 25-26-ին: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը:
Ըստ սոցիոլոգիական հարցումների` հաղթանակի մեծ հնարավորություններ ունի ընդդիմադիր ձախ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հայտնում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ այս շաբաթ չեխ պատգամավորները ձայների երկու երրորդ մասով վճռել էին լուծարել խորհրդարանի ստորին պալատը: Այդպիսով իրենք մտադիր են հաղթահարել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը:
Չեխիայի խորհրդարանն ինքնակամ վայր է դրել լիազորությունները
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին էլ Չեխիայի կառավարությունն էր հրաժարական տվել:
Չեխիայի նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը
Պետր Նեչասի եւ նրա կառավարության հրաժարականից հետո իշխանության եկած տեխնոկրատ եւ անկուսակցական նախարարների կառավարությունը ձեւավորվել էր հուլիսի սկզբին` Իրժի Ռուսնիկի կողմից:
Հունիսի 17-ին Չեխիայի վարչապետ Իրժի Ռուսնիկը պաշտոնապես նախագահ Միլոշ Զեմանին էր դիմել կառավարության հրաժարականի հարցով: Քաղաքական գործիչն այդ որոշումն ընդունել էր աղմկահարույց կոռուպցիոն սկանդալից հետո:
Չեխիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին





























