Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ընդունել է Իրժի Ռուսկոնի կառավարության հրաժարականը, որը չէր ստացել խորհրդարանի վստահության քվեն:
Չեխիայի նախագահը Պրահայի Գրադում ընդունել է Իրժի Ռուսկոնին, որը պաշտոնապես նախագահին դիմել էր հրաժարականի վերաբերյալ: Սպասվում է, որ Չեխիայի խորհրդարանը օգոստոսի 16-ին կսկսի քննարկել պատգամավորների պալատի ինքնահրաժարականի հարցը:
Գործող Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը խորհրդարանը ցրելուց հետո հայտարարելու է արտահերթ ընտրությունների օրը: Չեխ քաղաքական գործիչները ենթադրում են, որ արտահերթ ընտրությունները կարող էին անցկացվել արդեն այս տարվա հոկտեմբեր ամսվա վերջին: Dni.ru-ն հայտնում է, որ այդ դեպքում նորընտիր խորհրդարանը կարող է հաստատել 2014թ. բյուջեն:
Ռուսկոնի կաբինետը աշխատանքի էր անցել հուլիսի 10-ին. այն բանից հետո, երբ Պետեր Նեչասի կառավարությունը կոռուպցիոն վեճից հետո հրաժարական էր տվել:





























