Օգոստոսի 20-ին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել ինքնալուծարմանը եւ վաղաժամ դադարեցրել լիազորությունները:
Այդ որոշմանը կողմ են քվեարկել 140 պատգամավոր, դեմ` միայն յոթը: Չեխիայի խորհրդարանն ունի 200 պատգամավոր: Խորհրդարանի ինքնալուծարման որոշումն ընդունելու համար 120 ձայնը բավական էր:
Այդ որոշումը նշանակում է, որ մինչեւ հոկտեմբերի վերջը Չեխիայում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: Հատկանշական է, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ ընտրություններին կարող են մասնակցել կոմունիստները, հայտնում է ՆՏՎ-ն:
Ըստ հարցումների` ձախակենտրոն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը չնայած կստանա ձայների մեծամասնությունը, սակայն դա բավարար չի լինի միակուսակցական կառավարություն ձեւավորելու համար: Չի բացառվում, որ այդ նպատակի համար կուսակցությունը միավորվի կոմունիստների հետ:





























