Բրիտանական The Guardian թերթը ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հատկացրած նյութերը The New York Times պարբերականին էլ է տրամադրել։
The New York Times-ի խմբագիր Ջիլ Աբրամսոնը հաստատել է The Guardian-ի հետ համագործակցությունը։
«Մենք սովորաբար նախքան հրապարակումը նյութիպատրաստման վերաբերյալ մեկնաբանություններ չենք տալիս, սակայն այս անգամ բացառություն կանենք, քանի որ հարցն արդեն հրապարակային է դարձել։ The New York Times-ն իրոք աշխատում է The Guardian-ից ստացած նյութերի վրա», - նշել է Աբրամսոնը, հայտնում է gazeta.ru-ն։
Այս շաբաթ ավելի վաղ The Guardian-ը գանգատվել էր կառավարության եւ հատուկ ծառայությունների կողմից գործադրվող ճնշումներից։





























