Կալիֆոռնիայի դատախազությունը քրրեական հետաքննություն է սկսել Սան Դիեգոյի քաղաքապետ Բոբ Ֆիլների դեմ՝ կանանց նկատմամբ ոտնձգությունների համար։
Այս մասին հայտնի է դարձել Ֆիլների հրաժարականի մասին հայտարարությունից հետո։ Դրան նախորդել էր քաղաքային ժողովի նիստը, որի անդամները միաձայն ընդունել էին Ֆիլների պայմանները, որոնք վերջինս առաջ էր քաշել հրաժարականի դիմաց, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Ֆիլները մասնավորապես պահանջել էր, որ իր դատական ծախսերի եւ զոհերի հավանական փոխհատուցման մի մասը քաղաքային բյուջեից հատկացվի։
Վերջին մեկուկես ամսում 18 կանայք հայտարարել էին Ֆիլների կողմից ոտնձգությունների ենթարկվելու մասին։ Մասնավորապես, նրանք գանգատվել էին անվայել ակնարկներից, նաեւ՝ հպումներից եւ քաղաքական գործչի նողկալի համբույրներից։
70-ամյա Ֆիլները Սան Դիեգոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից։ Նախքան այդ նա կոնգրեսմեն էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում։





























