ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը միլիոնավոր դոլարներ է վճարել PRISM ծրագրում ներգրավված համացանցային ընկերությունների ծախսերը փակելու համար։ Այս մասին ասված է Էդվարդ Սնոուդեն տրամադրած նյութերի վերաբերյալ Guardian-ի հերթական հրապարակման մեջ։ ԱՄՆ-ի կառավարության կողմից գումարեր են ստացել Google-ը, Yahoo-ն, Microsoft-ը եւ Facebook-ը։
Դրամական միջոցները հատկացվել են ընկերությունների դատական ծախսերի փոխհատուցման համար, որոնք վերջիններս կրել էին ԱԱԳ-ի գործողությունների՝ դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվելուց հետո, հայտնում է RBC-ն։
Facebook-ից լրագրողներին հայտնել են, որ «երբեք փոխհատուցում չեն ստացել»։
Google-ը հարցին ուղղակի պատասխան չի տվել՝ հայտարարելով, որ ընկերությունը միացել է PRISM-ի ծրագրին։ Microsoft-ում մեկնաբանություններից հրաժարվել են։
ԱԱԳ-ն եւս չի մեկնաբանել։ NEWSru.com-ը հայտնում է, որ ԱԱԳ-ն խոստովանել է իր մասնագետների կողմից լիազորությունների գերազանցումը։
Իրենց գործողությունները գերծակալությունում բացատրում են նրանով, որ ամեն կերպ ձգտել են թույլ չտալ2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կրկնությունը։





























