ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը ավելացնում են ներկայությունը Միջերկրական ծովում՝ կապված Սիրիայում լարվածության սրմամբ, հաղորդում է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նա պարզաբանել է, որ Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը որոշում է ընդունել տարածաշրջանում թողնել Mahan ականակիր նավը, որի հերթապահության ժամկետն ավարտվել է: Այդ կերպ Միջերկրական ծովում իրադրությանը հետեւելու են ամերիկյան չորս ռազմանավ, հաղորդումէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հրաման չեն ստացել նախապատրաստվել ռազմական որեւէ գործողության:
Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հաղորդել է, որ Պենտագոնը Միջերկրական ծովում գտնվող նավերը կմոտեցնի Սրիային, հայտնում է ՌԻԱ- Նովոստին՝ մեջբերելով Washington Post-ին:





























