Հնդկական Կալկութա քաղաքի հիվանդանոցներից մեկում անցկացրել են ութ ամսական երեխայի բարդ վիրահատություն, որը ծնվել էր «մակաբուծական երկվորյակ» ախտանիշով: Թոֆաջալ անվամբ տղա երեխան երկու գլուխ ուներ:

«Թոֆաջալը ծնվել էր հազվագյուտ արատով: Նրա գլխի վերեւում աճել էր մեկ ուրիշը: Այն ուներ գրեթե 1 կք քաշ եւ ներսում ուներ ուղեղային հյուսվածք»,- Heals India-ին հաղորդել է նեյրովիրաբույժ Սիսիր Դասը:

«Բժիշկները տղայի մոտ ախտորոշել են «էնցեֆալոմենոնգոցել»՝ գլխուղեղի եւ նրա թաղանթների ուռուցք: Սա բավական հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը հանդիպում է 40-45 հազար նորածիններից մեկի մոտ, որոնք հիմնականում բնակվում են Հարավարեւելյան Ասիայում»,- հաղորդում է Daily Mail-ը:

«Երվորյակին» հեռացնելու համար բժիշկներից 5 ժամ է պահանջվել: «Ես երբեք նման մեծ ուռուցքի հետ չեմ առնչվել: Պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ վիրաբուժական դանակի փոքր շեղումը կհանգեցներ փոքրիկի մահվան»,- ընդգծել է վիրաբույժը: Վիրահատությունը հաջող է ըթացել, եւ մի քանի օր անց Թոֆաջալին հիվանդանոցից դուրս են գրել, հայտնում է Utro.ru-ն: