Չինացի քաղաքական գործիչ Բո Սիլայը խոստովանել է, որ կնոջ հաշվին հինգ մլն յուան (817 հազար դոլար) է փոխանցել: Այս մասին ասված է Ցզինան քաղաքի դատարանի արձանագրությունում:
Միաժամանակ Բո Սիլայը շարունակում է հերքել այն փաստը, որ չինացի խոշոր գործարար Սյույ Մինն իր որդուն անձնական օդանավ է նվիրել ճանապարհորդելու համար, վճարել նրա հանգրվանած ամենաթանկ հյուրանոցների գումարը եւ անգամ Ֆրանսիայում վիլլա գնել: Նախկին պաշտոնյան հայտարարել է, որ այդ ամենի մասին տեղյակ չի եղել, հայտնում է vesti.ru-ն: Նախկին քաղաքական գործիչը նաեւ խոստովանել է, որ չափազանց անփույթ է վերաբերվել պետական միջոցներին: Դրանք, ըստ նրա, յուրացրել է իր կինը:
Հիշեցնենք, Բո Սիլայը մեղադրվում է երեքուկես միլիոն դոլարի կաշառք վերցնելու, ծառայողական դիրքը չարաշահելու եւ պետական գանձարանից հինգ միլիոն յուան (795 հազար դոլար) յուրացնելու համար:





























